Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Համբույրի տեսակները. urolog.am

Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնքոչ միայն հույզեր են արտահայտում, այլ գրգռում են սիրահարներին, կարելի է պայմանականորեն բաժանել՝

 

քնքույշ համբույրի. համբույրը շուրթերին կամ մարմնի այլ մասերին, կարճատև հպումներով։


կրքոտ համբույր. ընդհակառակը, շարունակական, երկարատև են, հիմնականում շուրթերին: Շուրթերով կրքոտ համբույրի ժամանակ բերանը կարող է բաց լինել, որ հնարավորություն է տալիս շուրթերի հպմանը ավելացնել լեզուների հպումը, ատամներով թեթև կծելը: Վերջինս կարող է նաև տեղափոխվել մարմնի տարբեր մասեր, սովորաբար վիզը, ականջի բլթակը, նաև մարմնի ինտիմ մասերը:


Ընկերական համբույր. արտահայտում է ընկերական զգացմունքները և մարդկանց փոխկապվածությունը: Հաճախ համբուրում են այտը, ավելի հազվադեպ ձեռքը /սովորաբար տղամարդը աղջկա կամ կնոջ/: Շուրթերի հպումն այս դեպքում կարող է և չլինել, կարևոր է շարժում ցույց տալ, որ համբույր է նշանակում: Հաճախ համբուրվում են մի քանի անգամ, հաճախ երեք անգամ:

Հարգալից  համբույր. արտահայտում է հարգալից վերաբերմունք, մարդու կամ առարկայի հանդեպ խոնարհում: Այս դեպքում կարող են համբուրել նաև մարդու ձեռքերը:

Գորովալից համբույր. արտահայտում է գորովանքի, ուրախության զգացմունք: Ավելի հաճախ ուղղված է փոքրիկ երեխաներին կամ կենդանիներին: Այս դեպքում հազվադեպ են համբուրում շուրթերը: Համբուրում են երեխաների այտերը, քիթը, ճակատը:

Հայրական /որդիական, եղբայրական/ համբույր. արտահայտում է ընտանիքի անդամների կապվածության զգացումը: Նորից համբուրում են ճակատը, այտերը, հազվադեպ` շուրթերը:

Օդային համբույր. ևս տարբերակ է սիրային կամ ընկերական համբույրի, որ նշանակում է մարդու ուշադրություն կամ թեթև սիրախաղ: Համբուրում են սեփական ձեռքի ափը և «ուղարկում» տվյալ մարդու կողմը: Երբեմն նաև համբուրողը շուրթերով օդային «համբույր» է ուղարկում` համբուրվողի ուղղությամբ:

Հուդայական համբույր. արտաքին, կեղծ, ցուցադրական հարգանքի համբույր:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ